ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on October 31, 2022

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
  • հալածակ-հալածված
  • բաժնել- բաժանել
  • գահ – թագավորական զարդարուն բարձրադիր աթոռ

  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
  •  վաղուց – նոր
  • բարձր- ցածր
  • չար- բարի
  • լայն- նեղ
  • տանում- բերում
  • միասին- առանձին
  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»
  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

Հաշվետվություն

0

Posted by alexbarseghyan | Posted in Մաթեմատիկա | Posted on October 31, 2022

Կարող եք օգտագործել թվաբանական գործողության նշաններ ու փակագծեր։

  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։
  • 6×6:6=6
  • Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 30։
  • 5×5+5=30
  • Ինչպե՞ս չորս 3-ով ստանալ 6։
  • 3+3+3-3=6
  • Ինչպե՞ս հինգ հատ  2-ով ստանալ 28։
  • 22+2+2+2+2=28
  • Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։
  • 99+(9/9)=100
  • Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  20։
  • 5×5-5=20
  • Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 6։
  • 5×5+5:5=6
  • Ինչպե՞ս հինգ  1-ով ստանալ 22։
  • (11×1)+11=22
  • Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։
  • 22:2+2×2=15
  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11։
  • 66:6=11
  • Ինչպե՞ս չորս 7–ի  միջոցով  ստանալ 18:
  • 77:7+7=18
  • Ինչպե՞ս չորս 8 –ի  միջոցով  ստանալ 89։
  • 88+(8:8)=89
  • Ինչպե՞ս երեք 4 –ի  միջոցով  ստանալ 20։
  • 4×4+4=20
  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
  1. Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․

1-02.png

Օրինակ՝ VI−IV=IX

                  VI+IV=X

X+II=VII` IX -II=VII`

IV+II=VI

VIII+II=X

VII=VI+I

VII+III=V

XI-IV=VII

XII+III=XVI

  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
  1. 5 տարի առաջ Եվան, Մարին և Կարենը միասին 16 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 5 տարի հետո։
  2. 4 տարի հետո Կարենը, Աստղիկը և Արևն միասին կլինեն 35 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։
  3. Ես և եղբայրս 4 տարի առաջ 10 տարեկան էինք։ Քանի տարեկան կլինենք 4 տարի հետո
  4. Մայրիկը 33 տարեկան է, հայրիկը 7 տարով մեծ է նրանից, ես հայրիկիցս 5 անգամ փոքր եմ։ Քանի՞ տարեկան եմ ես։
  5. Ես փոքր եմ Գառնիկից երկու տարով, Ալենն էլ փոքր է ինձանից 5 տարով։ Գառնիկը 15 տարկան է։ Քանի՞ տարեկան է Ալենը։
  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

5.Սովորողները կուսումնասիրեն quizizz.com-ով խաղ-վիկտորինա պատրաստելու տեսաֆիլմը և կփորձեն իրենց կազմած խնդիրներից պատրաստել մաթեմատիկական խաղ-վիկտորինա։


https://quizizz.com/join/game/U2FsdGVkX19QScEiPmHCRqELeFhl0msYPA76kPqHE6fiy0oTKpADBcOC7J2nvMiV?gameType=solo&page=nps&page=summary

Շուռ տված գայլը

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on October 29, 2022

Մյունխաուզենը զարմանում էր, որ երբ ինքը իր մոտ զենք չի ունենում հանդիպում է գազան կենդանիների։ Այս անգամ էլ նա հանդիպեց գայլի։ Գայլը երախը բացած գալիս է դեպի նրան։ Մյունխաուզենը ձեռքը մտցրեց գայլի երախը և սկսեց ավելի խորը տանել։ Նա գիտակցում էր, որ եթե ձեռքը հանի գայի երախից այն իրեն բզիկ-բզիկ կանի։ Դրա համար Մյունխաուզենը բռնեց գայլի փորոտիկից ու շրջելով դուրս քաշեց այն։ Գայլը սատկեց։ Հետո Մյունխաուզենը գայլի մորթուց բաճկոն կարեց։

Թե ինչպես վարազ բռնեցի

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on October 29, 2022

ՄԻ անգամ Բարոն Մյունխաուզենը գնաց անտառ և հանդիպեց վարազի։ Նա նույնիսկ հրացան չուներ։ Բարոն Մյունխաուզենը փախավ, իսկ վարազը հետևվից գազազած գնաց։ Մյունխաուզենը ստիպված թաքնվեց ծառի հետևում։ Վարազ գնաց դեպի ծառը ու ժանիքներով հարվածեց ծառին։ ժանիքները խրվեցին ծառի մեջ, իսկ Մյունխաուզենը քարով խորը գամեց դրանք ծառին։ Հետո Մյունխաուզենը պարանով կապեց վարազին և տարավ տուն։ Որսորդները չէին հավատում, որ կարելի առանց մեկ փամփուշտ կրակելու բռնել վարազ։

Ինչ եմ զգում, ինչ եմ պատկերացնում, երբ լսում եմ Կոմիտաս

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on October 27, 2022

Երբ մեզ դպրոցում հանձնարարեցին լսել Կոմիտաս, ես ընտրեցի ՛՛Շորորա” ստեղծագործությունը։ Երաժշտությունը լսելիս զգում էի ուրախություն և պատկեացնում էի ՝ ինչպես են մարդիկ շուրջպար բռնած պարում և երգում։ Բոլորը երջանիկ էին և ոգևորված։

Կաքավները շամփուրի վրա

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on October 27, 2022

Մի անգամ Մյունխհաուզենը մի կրակոցով սպանեց յոթ կաքավ։ Դա պատահեց այսպես․ նա որսից տուն էր վերադառնում և բոլոր փամփուշտները օգտագործել էր։ Հանկարծ ոտքի տակից դուրս են թռչում 7 կաքավ։ Նա սովորական շամփուրով լիցքավորում է հրացանը և մի կրակոցով սպանում 7 կաքավներին։ Երբ վերցնում է կաքավներին, զարմանում է, քանի որ կաքավները տապակված էին։ Շամփուրը կրակոցից թեժացել էր, և կաքավները, շամփուրի վրա շարվելով, չէին կարող չտապակվել։ Եվ հենց այդտեղ էլ նստում է և ախորժակով ճաշում։

Սահնակին լծված գայլը

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on October 27, 2022

Մի անգամ Մյունխհաուզենը սահնակ գնեց և արագ սլանում էր ձյան վրայով։ Երեկոյան անտառ մտավ և երբ ուզում էր ննջել, ձիու խրխինջը լսեց։ Նա նկատեց, որ գայլը վազում էր սահնակի ետևից։ Բայց գայլը նրան ուշադրություն չէր դարձնում, այլ ձիու հետևից էր վազում։ Հանկարծ նա հարձակվեց ձիու վրա։ Սկզբում կերավ ձիու ետևի մասը, հետո առջևի մասը։ Հանկարձակի գայլը հայտնվեց ձիու փոխարեն և չէր կարողանում սայլակից դուրս պրծնել։ Իսկ Մյունխհաուզենը շարունակում էր մտրակել։ Նրանք շատ արագ մտան Պտերբուրգ և բոլորը եկել էին տեսնելու այն հերոսին, ով ձիու փոխարեն գայլ էր լծել։

18,10,22

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on October 25, 2022

1. Գտեք սխալ շեշտադրված բառերը և կարմիր գույնով ուղղեք:

Ա. Կաղի´ն, մանչո´ւկ, լարախաղա՛ց, վարդակակա՛չ:

Բ. Մանուշա´կ, որսաշո´ւն, մրգատու՛, լայնէկրա´ն

Գ. Պարտե´զ, ճապոնիա´, գաթա´, երեխա´

Դ. Դասագի՛րք, սուսուփո´ւս, նրբերշի՛կ, դասաժա´մ:

2. Հետևյալ բառերին վերջից ավելացրեք նոր մասնիկներ և գրեք, թե բառն ինչ փոփոխության ենթարկվեց:

Ձու –  ձվաձեղ

Միս – մսակեր

Տեր – տերևաթափ,

Մութ – մթնշաղ,

Սուտ – սուտասան,

Միրգ – մգգատու,

Լիքը – լիքոտ

3. Գտեք բառերի առաջին արմատները և գրեք, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել: Օրինակ՝ մկնիկ- մուկ- ու>ը

Գունավոր – գույն – յ,

Հուսահատ – հույս ,

Տնակ – տուն,

Գնացուցակ – գին + ցուցակ,

 Սիրահարվել -սեր,

Ձկնորս – ձուկ,

Շրթներկ- շուրթ,

 Գնդակ – գունդ,

 Գրամեքենա – գիր+ մեքենա,

 Ընկուզենի – ընկույզ,

Լուսամուտ – լույս,

Այգեպան -այգի։

12․10․2022

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on October 25, 2022

1Հաշվի՛ր տրված բառերի հնչյունների և տառերի քանակը։ Օրինակ՝ ոզնի- 5 հնչյուն, 4 տառ

Ոսպ-3տառ 4 հնչուն,

երկիր-5 տառ 6 հնչուն,

սանր-4 տառ 4 հնչուն

սև-2 տառ 3հնչուն

ոսկի-4 տառ 5 հնչուն

 աստղ-4 տառ 4 հնչուն

երազ-4 տառ, 5 հնչուն

 շուն-3 տառ, 3 հնչուն

երշիկ-5 տառ, 6 հնչուն

տերև-4 տառ, 5 հնչուն

տանձ-4 տառ 4 հնչուն

թեթև-4 տառ 5 հնչուն 

ողնաշար- 7 տառ, 8 հնչուն

 եկեղեցի-7 տառ, 8 հնչուն

հարկ-4 տառ, 4 հնչուն

 ձնծաղիկ-7 տառ, 7  հնչուն

ճուտիկ-5 տառ,  5 հնչուն

ճնճղուկ-6 տառ, 6 հնչուն

ոչխար 5 տառ, 6 հնչուն։

2Լրացրու նախադասությունը, պատասխանիր հարցերին։

Հայերենն ունի 36 տառ 39 հնչյուն.

ա. Ո՞ր տառերն են նյուն հնչյունն արտայատում – ե-է, օ-ո,

բ. Ո՞ր տառերն են մեկից ավելի հնչյուն արտահայտում -ե, ո, և

3Ըստ հնչյունների և տառերի քանակի խմբավորեք բառերը, պետք է ստանալ 6 բառանի երկու խումբ։

Երազ, ոզնի, միրգ, սարք, գնդակ, միրգ, բարև, մարդ, շղթա, արկղ, լույս, հոգի։

Ըստ հնչյունների՝ երազ, ոզնի, բարև, գնդակ, շղթա,արկղ,

Ըստ տառերի քանակի՝  միրգ, սարք,  մարդ, լույս, հոգի, միրգ,

Վանկատման վերաբերյալ առաջադրանքներ

1. Բառերն վանկատեք՝ ուշադրություն դարձնելով գաղտնավանկի ը-ին:

Մրգատու – մըր-գա-տու,

Նրբերշիկ – նըր-բե-շիկ ,

 Մշտաժպիտ – մըշ-տա-ժպիտ,

անսնունդ- ան-սըն-ունդ,

փնտրել – փըն-տրել,

 սրտատրոփ – սըր-տա-տրոփ

մշտադալար-մըշ-տա-դա-լար

2. Գղտնավանկ ունեցող բառերը դուրս գրեք:

Ակնոց, գնդակ, կախիչ, մատիտ, տղա, անգիր, վագր, հալվա, մտրակ, սուլիչ, անգլուխ, մտածել:

3. Վանկատեք բառերը

Օրինակ` հուսախաբ-հու-սա-խաբ

Հուսախաբ, բուսակեր- բու-սա-կեր

 Սրբատաշ-սըր-բա-տաշ

 Մսակեր-մը-սա-կեր

 Լուսավոր-լու-սա-վոր

 Մթնշաղ-մը-թըն-շաղ

 Գրչաման-գըր-չա-ման

 Մեղվապահ-մեղ-վա-պահ

 Շնաձուկ-շը-նա-ձուկ

 Ծխապատ-ծը-խա-պատ

 Լեզվակռիվ-լեզ-վա-կը-ռիվ

Ստախոս-սը-տա-խոս

ԱՖՐԻԿԱ

0

Posted by alexbarseghyan | Posted in բնագիտություն | Posted on October 21, 2022

Մեծությամբ 2-րդ աշխարհամասն է:  Նրա ազգաբնակչությունը կազմում են հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթներով։ Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան։

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը: Հասարակածային խոնավ անտառներում’ ջունգլիներում հազարավոր կենդանիներ ու թռչուններ կան: Գետերում ու լճերում պատսպարված են կոկորդիլոսներն ու գետաձիերը:

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:

Զարմանալի փաստեր

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն աշխարհում երկրորդ ամենաերկար գետն է:

Այստեղ է գտնվել աշխարհի ամենամեծ ադամանդը:

Նեղոսյան կոկորդիլոսն աշխարհում ամենամեծն է:

Աշխարհի ամենամեծ գորտը Կամերունում է: Այն կարող է հասնել մինչև տնային կատվի չափերի և կոչվում է գողիաթ:

Skip to toolbar