Ավ․ Իսահակյան «Երջանիկ խրճիթը

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on November 30, 2022

ՀԷՔԵԱԹՆԵՐ - «Երջանիկ Խրճիթը»-Ղազարոս Աղայան Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ  ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ...

1-ին մաս

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

2-րդ մաս

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Ա՛յս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե՜յ, մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի ո՞ր պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարող է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՞նչ իմանաս, կարող է նա էլ իմ որդուն իրենի բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜, ա՜ , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկներն առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…

Առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

շավիղը – արահետ, կածան

վերջալույսի  – վերջալույսի – արևը մայր մտնելու և մթնշաղն իջնելու պահը

մարմանդ – հանդարտ

ալևոր  – ծեր

թևին է տալիս

2․Վերնագրի՛ր առանձնացված մասերը:

Կորած տղայի կյանքի պատմություն։

Սպասված պահի իրականացում։

3․Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։

շավիղը – արահետ, կածան

մանուկ – երեխա

շքեղ – ճոխ

չքանում – անհետանում

հարուստ – մեծ ունեցվածքի տեր

վերջալույսի – արևը մայր մտնելու և մթնշաղն իջնելու պահը

մարմանդ – հանդարտ

ալևոր – ծեր

պես – նման

4․Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ 

թևին տալ – թռչել,

ներս ընկնել – մտնել

լաց լինել- լացել,

թիկն տալ – թիկնել

5․Դուրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

6․Բնութագրի՛ր տղային։

Տղան շատ խելացի էր և բարի։

7․Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:

Որ հարազատին երբեք չես մոռանա և շատ ցանկանալու դեպքում, կարող ես գտնել։

8 Ի՞նչ ես կարծում, տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:

Ես կարծում եմ տղան դեռ կվերադառնա իրեն մեծացրած ծնողների մոտ։

9․Ի՞նչ նմանություն ես տեսնում այս ու «Եղնիկը» պատմվածքի միջև։

Երկուսին էլ ներքին կարոտն էր կանչում։

Ավ․ Իսահակյան «Եղնիկը»

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on November 30, 2022

ԵՂՋԵՐՈՒՆԵՐ ԵՎ ԵՂՆԻԿՆԵՐ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Խորույզ-ջրի մեջ սուզված, ջրասույզ արած: Խորասույզ նավ:

Լիակուրծք- լիքը կրծքով

  1. Նկարագրի՛ր եղնիկին:

Եղնիկը ընկերասեր էր և կարոտով լի աչքերով։

  1. Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:

Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…

  1. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:

Եղնիկը պետք է ազատ ապրի իր նմանների հետ։

  1. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

  1. Ըստ քեզ ինչո՞ւ եղնիկը հեռացավ անտառ:

Եղնիկը հեռացավ անտառ, քանի որ նրան կանչում էր կարոտը իր հարազատների և ազատության նկատմամբ։

  1. Ի՞նչ ես կարծում՝ եղնիկը հե՞շտ կհարմարվի վայրի բնության մեջ։ Պատասխանդ հիմնավորիր։

Ոչ այդքան հեշտ, բայց կհարմարվի, քանի որ իր կյանքն այնտեղ է։

«Իմ դպրոցի հրաշալիքները»

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on November 29, 2022

Մեր դպրոցի ամենակարևոր հրաշալիքը դպրոցի հոգատար ուսուցիչներն են։ Նրանք մեզ կրթում են

Մյուս հրաշալիքը դա մեր ագարակն է։ Այնտեղ կան շներ, ձիեր, սիրամարգ, ավանակ, հավեր։ Մենք նրանց կերակրում և խնամում ենք։ Ես շատ եմ սիրում ագարակի կենդանիներին և թռչուններին։

Երբեմն այնտեղ ձիավարությամբ ենք զբաղվում։

Մեր դպրոցի հաջորդ հրաշալիքը դա լողավազանն է։ Այդ լողավազանը փոքր է, սակայն դա չի խանգարում մեզ բոլորով լողալ։

Լեզվական աշխատանք 7

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on November 29, 2022

  1. Բառերից անջատեք նախածանցները:

Վերհանել – վեր -հանել, դժբախտ – դժ-բախտ, տհաճ -տ-հաճ, անհնար – ան-հնար, չկամ – չ-կամ, չգալ – չ-գալ, դժգոհ – դժ-գոհ, անհեռատես – ան-հեռատես, արտասահման – արտա-սահման, տգետ – տ-գետ, տհաս, – տ-հաս ցտեսություն – ց-տեսություն, դժկամ -դժ-կամ:

  • Վերջածանցներից յուրաքանչյուրով կազմեք ածանցավոր 3 բառ։

Եղեն, ուհի, ություն, իչ, որեն, արան, ավոր։

Բանջարեղեն, ձկնեղեն, մսեղեն,

Հայուհի, թագուհի, հերոսուհի

Ուրախություն, բանաստեղծություն, քաջություն

Գրիչ, սրիչ,տպիչ

Քնքշորեն, մեղմորեն, քաջորեն

Շտեմարան,

Մեղավոր, արատավոր, զորավոր

  • Բառերը բաժանեք արմատների, ածանցների և տեղավորեք աղյուսակում:

Բարձրաձայն, անգրագետ, լավամարդ, անհանգիստ, լեզվանի, մարդկային, հեռագրատուն, լուսարձակ, բառ, աստղադիտարան, պատուհան, հոգի, նավ, հանրագիտարան, գալուստ, սառը, դանակ, նավակ, գազանանոց, հեռուստատեսություն, հողագուդ, բուժքույր, բժշկուհի:

պարզածանցավորբարդԲարդ ածանցավոր
  բառ
հոգի, նավ,
պատուհան
սառը, դանակ,
  անգրագետ
անհանգիստ
լեզվանի
մարդկային
գալուստ
նավակ
բժշկուհի գազանանոց
  Բարձրաձայն
լավամարդ
լուսարձակ
հեռագրատուն
հողագուդ աստղադիտարան
բուժքույր
  հանրագիտարան
Բարձրաձայն, անգրագետ, լավամարդ, անհանգիստ, լեզվանի, մարդկային, հեռագրատուն, լուսարձակ, բառ, աստղադիտարան, պատուհան, հոգի, նավ, հանրագիտարան, գալուստ, սառը, դանակ, նավակ, գազանանոց, հեռուստատեսություն, հողագուդ, բուժքույր, բժշկուհի:
  • Պարզ բառերին արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր:

Շուն, գինի, բույս, հույս, տարի, օր:

Գինեգործ, բուսակեր, հուսադրող, օրեցօր, շնապահ

Լեզվական աշխատանք- առաջադրանք 5

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on November 29, 2022

1. Բառերը բաժանեք արմատների, ածանցների. Չմոռանաք հոդակապը:

Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր

Դասացուցակ-դաս+ա+ցուցակ մարդակեր, լուսամուտ-լուս+ա+մուտ,խոշորացույց-խոշոր+ա+ցույց ցուցամատ-ցուց+ա+մուտ

2. .  Կազմեք բառեր վատ-վատամարդ վարդ-վարդուհի,մայր-մայրամուտ հին-հնացած գիր-գիրք բառերով:

3. Ա խմբի բառերին միացրեք Բ խմբի ածանցները և ստացեք նոր բառեր:

Ա. Հաց, հայ, հնդիկ, խոտ, գոհ, գարուն

Բ. Եղեն, ան, դժային, ստան, ուհի

Ա խմբին միացնելով  Բ խմբի բառերը ստացա հացեղեն,Հայաստան,հնդկուհի,գարնան, խոտեղեն բառեր:

4. ան, ուհի, դժ, ություն, ային ածանցներով և տրված արմատներով ստացեք որքան հնարավոր է շատ ածանցավոր բառեր:

Հայ, գեղեցիկ, վրացի, բժիշկ, երգիչ, գույն, հնդիկ, համ, օգուտ, լավ, բախտ, աշուն, բարի, չար, հին, գարուն, հոտ, գոհ, քաղաք:

Հայուհի, անգույն, դժգոհ, բարիություն, անօգուտ, չարություն, հնդկուհի, լավություն, դժբախտ,

Բառային աշխատանք 28․11․22

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on November 29, 2022

Բառակազմություն

  1. Գրեք 10-ական պարզ, բարդ և ածանցավոր բառեր: 

Պարզ բառեր – տուն, շուն, տուփ, կատու, սեղան, աթոռ, բաժակ, թռչուն, գայլ, աղվես

Բարդ բառեր – հորեղբայր, շնաձուկ, մայրամուտ, հրաբուխ, դարակաշար, գրապահարան, գրչատուփ, հացաբուլկեղեն, օդանավակայան, հեծանվավարություն

Ածանցավոր բառեր – ձկնեղեն, հացեղեն, անգլուխ, անբախտ, ուրախություն, երջանկություն, նկարչություն, մայրենի, պահարան, քամոտ

2․Բարդ բառերի առաջին արմատները վերցրեք և դրանցից ածանցավոր բառեր ստացեք

Դասագիրք – դասարան,

մարդակեր – մարդկային,

հողագունդ – հողոտ,

մսատու – մսային,

գլխամաս – գլխավոր,

ծաղկազարդ – ծաղկավոր

  1. Ուհի, ություն, եղեն, իչ, ան, դժ, ային ածանցներով որքան կարող եք շատ բառեր գրեք:

Գեղեցկուհի, բարություն, մսեղեն, գրիչ, անբախտ, դժգոհ, բանջարեղենային

  1. Մայրաքաղաք, լեզվակռիվ, հոգեհաց, դասաժամ, վարդագույն բառերի վերջին արմատը վերցրեք և կազմեք այնպիսի բարդ բառեր, որոնցում սրանց վերջին արմատը կդառնա առաջին արմատ, օրինակ՝ հեռախոս- խոսափող:

Մայրաքաղաք – քաղաքապետ

լեզվակռիվ – կռվախնձոր

հոգեհաց – հացաման

դասաժամ – ժամացույց

վարդագույն – գույնզգույն

Առաջանդրանք 7

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on November 29, 2022

1. Տվյալ արմատներով կազմեք  ՊԱՐԶ ԱԾԱՆՑԱՎՈՐ բառեր:

 Գիր-գրավոր,երգ-երգիչ,գլուխ-անգլուխ միս-մսեղեն

2.  Առանձնացրեք այն բառը կամ բառերը, որոնք Ա հոդակապ չունեն:

Մեծամիտ, դիմախաղ, մարդամոտ, գինե-գործ, այգե-պան, մոր-եղբայր, որդե-կորույս:

3. Սյունյակներով գրեք պարզ, բարդ, և բարդ ածանցավոր բառերը:

Երկգլխանի, թզուկ, մարդաբոյ, հոգեմաշ, դժբախտ, անմարդաբնակ, կարիճ, լեռնային, շնագայլ, հայուհի, ձնագնդիկ, հողեղեն, դասացուցակ, տետր, նրբատաշ, անգլուխ, ստեղնաշար, դասագրքային, եկեղեցի:

պարզածանցավորբարդբարդ ածանցավոր
Թզուկ, կարիճ, տետր, եկեղեցիԴժբախտ, հայուհի, հողեղեն, լեռնային, անգլուխՀոգեմաշ, ձնագնդիկ,դասացուցակ նրբատաշ, շնագայլ, ստեղնաշար, մարդամոյԵրկգլխանի, անմարդաբնակ, դասագրքային

4.Միացրու համապատասխան արմատները և նոր բարդ բառեր կազմիր:

Շուն Մռայլ Արդար Մայր Դաս Ծաղիկ ՋուրՄատյան Ձուկ Միտք Ամբար Քաղաք Զարդ Դեմք

Շնաձուկ, ծաղկազարդ,դասամատյան,արդարամիտ, մայրաքաղաք, ջրամբար, մռայլադեմք

Ինքնաստուգում

0

Posted by alexbarseghyan | Posted in Մաթեմատիկա | Posted on November 29, 2022

1) Թվարկիր 28-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 28-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1,2,4,7,14,28 1, 28
2)Գտիր 58 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 59
3)Քանի՞ բաժանարար ունի 30-ը, ո՞ր թվերն են դրանք։ 1,2,3,5,6,10,15,30
4)Թվարկիր 4-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 36-ից։ 4,8,12,16,20,24,28,32
5)Թվարկիր  6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։ 36,42,48,54․․․

6)Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։

9

7)Հաշվիր 2սմ, 6սմ , 9սմ և 4սմ կողմերով քառանկյան պարագիծը։

2+6+9+4=21

8)Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 26 է։

52սմ

9)Հաշվի՛ր 12 սմ և 17 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։ 12+17=29

29×2=58

10)Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 11 սմ է։

11+11+11+11=44 126

Ես կատարել եմ առանձին ես աշխատել եմ շատ լավ

Մեզ սնող հողը

0

Posted by alexbarseghyan | Posted in Հայրենագիտություն, բնագիտություն | Posted on November 29, 2022

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Ի՞նչ է հումուսը։ հումուս-Տե՛ս
Բուսահող:

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։

3.Որոնք են համարվում ամենալավ հողերը։

Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունի։

22․11-25․11

0

Posted by alexbarseghyan | Posted in Անգլերեն | Posted on November 27, 2022

Skip to toolbar