Բարձունքի հաղթահարում

0

Posted by alexbarseghyan | Posted in Ճամփորդություն | Posted on May 31, 2023

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա։ Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հիշատակվում է վաղ միջնադարից։ Պահլավունի իշխանները 10-րդ դարում վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ։

Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի)։ Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ։ 

Այցելում ենք էրեբունի թանգարան

0

Posted by alexbarseghyan | Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն | Posted on March 23, 2023

․Մենք այցելել ենք էրեբունի թանգարան ամսի 17․03․2023։ Այնտեղ մի մարդ ցույց է տալիս իրեր օրինակ զարդեր խաչքար կավեր պեդեր։ Հետո մենք բարձրացան էրեբունի ամրոցը և մենք նայեցինք վերևից և շատ գեղեցիկ էր։ Հետո մենք գնացինք վարդավառի լիճը և այնտեղ լճի մեջ կար խաչքար։

Համբարձման ծեսը Գեղամավանում

0

Posted by alexbarseghyan | Posted in Ճամփորդություն | Posted on June 10, 2021

Skip to toolbar