Քնություն 2 թեստ

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on June 8, 2023

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։

  • Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  • ագեվազներ,
  • վագերաձիեր, ճիշտ
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:
  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։


Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 
  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում: ճիշտ
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

Զգույշ,արագավազ

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ-փոքր
անսովոր-սովորական                                                                     

Ճիշտ-սխալ

Դժվար-հեշտ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:

Զեբրեր,գծեր

  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու, ճիշտ
  5. վտանգ:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ,ճիշտ
  • գործողություն:
  • Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ, ճիշտ
  • զեբր:

Ելք ստուգատես 1

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on May 26, 2023

1-ին աշխատանք․ Ա և Բ խմբի բառերով կազմեք զույգեր, ընտրեք դրանցից որևէ մեկը և դարձրեք վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինեք և հեքիաթի համար նկար նկարեք։
Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

Ամաչկոտ նապաստակ

Հուզվազ կրիա

Հոգնած աթոռ

Լուսավոր ճամացույց

Ճաշոտ գլուխ

Քաղցր արջուկ

Քաղցր Արջուկը

Մի անգամ մի արջուկ են տենում մարդիկ ։ Մարդիկ նրան ուզում են ուտել, որովհետև քաղցր է։ Արջը հազիվ է փախչում են էլ մոլորվում է անտառում։ Մարդիկ նրան գտնում են, ուզում են ուտել բայց նրան խեղչացին բաց թողեցին արջը գնաց իրա համար ապրեց։

Ելք ստուգատես 4

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on May 25, 2023

4-րդ աշխատանք․ Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի մասին
Ա․ Թվարկիր, թե ինչ գրքեր ես կարդացել

Ջանի Ռոդարիյի գրքեր և Հովանես Թումանյանի
Բ․ Ովքե՞ր են կարդացածդ գրքերի հեղինակները

Ջանի Ռոդարին և Հովանես Թումանյանի:
Գ․ Ինչե՞ր ես սովորել կարդացածդ գրքերից

Որ պետք է խելոք մնամ և օգնել մարդկանց։
Դ․ Քեզ ամենից շատ դուր եկած գիրքը համառոտ ներկայացրու

Շոկոլադե աշխարհը է, որովհետև Շատ հետաքրքիր է և մարդիկ կարողանում են շոկոլադ ուտեն։

Ստորակետ 1

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on May 25, 2023

1. Կետադրեք տեքստը

Նրա հայրենիքը եղել  է բարձրաբերձ,անառիկ Սասունը: Այդ խուլ հեռավոր ու հիասքանչ երկրի մոռացված անկյունը,որտեղ ձորերը  դառնում են անդունդներ: Տաք դաշտերում վտակների ափերին աճում են վայրի խաղողը,տանձ և մարդը երբեք չի տեսնում դրանց բերքը,որովհետև արջերն ավելի շուտ են գտնում դրանք: Այստեղ աճում է նաև վայրի հոնը,թուզը որը քաղցր է ու անուշահամ: Իսկ բարձրերում որտեղ ցրված էին աղքատ տնակները,ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն:

2. Երբ է և, ու շաղկապներից առաջ դրվում ստորակետ:

երբ տարբեր ստորադաս նախադասությունների կապող ստորադասական շաղկապները կամ շաղկապական բառերը գործածվում են իրար մոտ, ստորակետով տրոհումը կատարվում է ըստ տարբեր նախադասությունների.

3. Գտեք նախադասության ենթական:

Աշնանը, բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերը եզրին խարույկ էին վառում:

Վառում

Գիշերները արջերը  կարող են տրորել կորեկը:

Տրորել

Ընկույզի մեծությամբ կարկուտը ջարդել է այդ մարդու տանիքը:

Ջարդել

Բոլորի համար անսպասելի պայթեց պատերազմը:

Պայթեց

 Վերցնելով կնոջն ու աղջկան, Հազրոն հասավ ինչ-որ հարթավայր: 

Վերցրեց

4. Գտեք նախադասությունների շաղկապները, ընդգծեք, դրանցից առաջ դրեք ստորակետ:

Մարդիկ փախչում էին,որովհետև լսել էին պատերազմի լուրը:

Հեռուներից եկել էին երկու կին, ովքեր իրենց հետ բերել էին տարբեր զարմանալի առարկաներ:

Նրանք մոռացել էին ընկերոջ մասին բայց ընկերը նրանց ներեց:

Քամին պոկում էր ծառի վերջին տերևները, և աշունը դանդաղ զիջում էր իր տեղը ձմռանը:

Նրանք ավարտեցին,իրենց աշխատանքը հավաքեցին գործիքները և լուռ հեռացան:

Մենք չենք անհանգստացնի քեզ,քանի որ դու ամենից լավ աշխատողն ես:

Թեսթ 18

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on May 25, 2023

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Այսօր,կախված,անգամ,բեռեր

  • Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ             շոգ

բ/սոված             կուշտ

գ/ուրախանալ    տխրել
դ/տաքանալ     սառչել

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ոսկի բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Ոսկին փայլուն է։

Թագավորը Աղքատ մարդուն տվեց ոսկի,Ոսկի մարդ է։

  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
    Գլուխ-գլխարկ

          Վերև-վերնաշապիկ

  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
    Որ ինչ,որ մարդ իրեն գովում է։

Որ ինչ, որ մարդ իրեն գովում է։

  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/ սուր-պարզ
    բ/սառցակտոր-բարդ
    գ/ երկիր-պարզ
    դ/Արևադարձ- բարդ
  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ սխալ
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ նախադասություն, որում կա մեկ ենթակա և մեկ ստորոգյալ:

Ձուկը կանչեց։

  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի-գերանը կկոտրի
    բ/Անունը կա-ամանում չկա
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
                                    Քամի
  • Ինչո՞ւ էին ԲևԵռի ապրողները վախենում մտածել:
    Նրանք վախենում էին մտածել, որովհետև նրանց մտքերը կսառչէին։
  1. Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
    Նրանք գնացին Արևադարձում և սկսեցին իրենց մտքերը չսառչել։
  1. Ի՞նչ էր մտածում ՕձԱ.Ձուկը ԾովԱ.Ցուլի մասին:

   ՕձԱ.Ձուկը մտածում էր ԾովԱ.Ցուլի մասին, որ ինչ որ մեկը նրան նայի կասի Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը։

  1. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
    Պատմվածքը ինձ դուր եկավ որովհետև օձաձուկ օձացուլին սկսեցին մտածել։
  2. Ո՞ր երկրում կուզեիր ապրել, ԲևԵռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
    Ես կուզեի ապրել արևադարձում,որովհետև Այնտեղ շատ տաք է։

Թեսթ 14

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on May 22, 2023

Թեսթ 14
Ջանի Ռոդարի
Երկիր
, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

– Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

– Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Կողքին,վարդ,տարօրինակ,անգամ

  • Սուր բառը երկու իմաստ ունի, յուրաքանչյուր իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Հայրիկս ունի սուր գործիք։

Թանգարանում ես տեսա թուր ։

  • Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

Մատ-պարզ

Գրիչ-ածանցավոր

Լքել-պարզ

  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

            Գոյական-Երկիր,տներ

Ածական-կլոր

Բայ-կառուցել

Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:                       

  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ճամփորդեց-ճամփորդել
    բ/պետք է վճարեք-պետք է վճարել
    գ/ասաց-ասել
    դ/երազում էր-երազել
  • Տեքստից դո՛ւրս գրիր այնպիսի նախադասություն, որ ունենա մեկ ենթակա և մեկ ստորոգյալ։

Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է զորությաունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտավ փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն: -Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   

  • -Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:
  1. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
    Ջովանինոյի
  1. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
    Ջովանինոն հայտնվել էր այն տեղ որտեղ ոչ մի տեղ չկար սուր մաս։
  1. Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
    Նա նշանակեց ծաղիկ քաղելու տուգանք։

Չաղտոտել պուրակում։

  1. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
    ա/որովհետև վճարել էր տուգանքը
    բ/որովհետև պարեկը արդարացի էր
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
    դ/որովհետև միամիտ էր

  2. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո

Հարցազրույց Դավիթի հետ

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on May 19, 2023

Բարև ես Ալեքս Բարսեղյանը եմ ես այսօր ես հարցեր եմ տալու իմ ընկերոջը։

Քանի ճափորդություն ես գնացել։

Քո սիրած ճափորդական տեղը։

Ինչու ես այդ ճափորդությունը սիրում։

Քանի բարձունք ես հաղթահարել։ Քո սիրած սարը։

Քո առաջին ճամփորդություը որն է եղել, պատմիր դրա մասին

Քո վերջին ճամփորդությունը։ Ո՞մ հետ էիր գնացել։

Պատմիր քո ամենահետաքրքիր ճամփորդության մասին։

Պատմիր քո անհետաքրքիր ճամփորդությունը։ Ինչո՞ւ այդ ճամփորդությոնը չհավանցիր։

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on May 16, 2023

1.Քանակական թվականները դարձրեք դասական՝ երեք, երկու, տասնհինգ, վաթսունմեկ, քսանյոթ, չորս:

Երրորդ,եկրորդ,տասնհինգերորդ,վաթսունմեկերորդ,քսանյոթերորդ,չորրորդ

2.Թվականները գրեք տառերով՝ 25, 68, 87, 102, 3-րդ, 5-ական, 4/5, 35, 49, 5697

Քսանհինգ,վաթսունութ,ութսունյոթ, հարյուր երկու, երորդ,հնգական, չորս,հինգերորդ, եռեսունհինգ,քառասունիննը, հինգ հազար  վեց հարյուր իննցունյոթ։

3.Գրեք բարդ ածանցավոր 10 թվական և առանձնացրեք արմատներն ու ածանցը:

Երեք+սուն+հինգ=եռեսունհինգ, քառյակ+սուն+վեց=քառասուն վեց, ութ+սուն+հինգ=ութսունհինգ, յոթ+սուն+հինգ=յոթանասունհինգ,երեք+սուն+վեց=երեսունվեց

երեք+սուն+ինն=երեսունինն, երեք+սուն+յոթ=երեսունյոթ, հինգ+սուն+վեց=հիսունվեց

Ի՞նչ է նշանակում սուն ածանցը, գրեք այդպիսի ածանց ունեցող 20 թվական:

Երեսուն,քառասուն,հիսուն,վաթսուն,յոթանասուն,ութսուն,իննսուն։

4.Գրեք յուրաքանչյուր թվականից երոկւական օրինակ՝

Քանակական-1,3

Դասական-հինգերորդ, վեցերրորդ

Բաշխական-մեկական,երկուական

Կոտորակային-մեկ չորս երրորդ  վեց յոթ երրորդ

Ելք ստուգատես 3

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on May 11, 2023

՝ Ելքի ստուգատես․ 3-րդ աշխատանք․ստեղծագործական պատում․ փորձիր գրավոր պատմել «Բարեկենդան» հեքիաթը՝ դրանում օգտագործելով հետևյալ բառերը՝ թամբ, դուռ, խելք, հնարամիտ, լվացքի մեքենա։ Պատմությունը վերջում տեսագրիր և հրապարակիր բլոգումդ։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․Չեիր կարա ինձ համար լվացքի մեքենա առնեիր շորերդ լվանայ։ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում մի հնարամիտ կնիկ էս կնիկը սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է դուռը բացում և տուն է մտնում, կնիկն ասում է․

— Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

— Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

— Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի, տարավ։

— Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

— Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի վրա թամբը դրեց և է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է, հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

— Անց կացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում խելքով սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Ելք ստուգատես 2

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on May 8, 2023

Ա աղվեսի անունից
Բ աղվեսի պոչի անունից
Գ հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Աղվեսի անունից

Ես մի անգամ պոչս թողեց թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այդպես խայտառակված: Եվ ես որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքները քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի ևսկսեցինք նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց ինձ . «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

աղվեսի պոչի մասին

Աղվեսը մի անգամ վազում էր անտառում նապաստակի հետևից։ Աղվեսը վազելուց ընկավ թակարդը և ես պոկվեցի աղվեսից և ես մնացի անտառում և ես մտածում եմ թե ոնց ապրեմ։


 հավաքված աղվեսներից մեկի անունից

Մի անգամ իմ հարևանը աղվեսը փոչը կորցրեց անտառում եվ որոշեց ինձ համուզել, որ ձեռքս քաշեմ իմ պոչից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց իմ գլխին քարոզ կարդալ, որ կտրեմ իմ պոչը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց ես պատասխանեցի և նրան ասեցի«Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Skip to toolbar