Ամանորյա առաջադրանք: Ինչպես ենք նշում Ամանորը, ինչպե՞ս ենք ձևավորում մեր տունը:

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on January 4, 2023

Ես շատ եմ սիրում Ամանորը, քանի որ այն իր հետ բերում է անակնկալներ և հաճելի նվերներ։ Մենք շատ երկար և սիրով ենք պատրաստվում Ամանորին։ Ես օգնում եմ մայրիկիս, որ շուտ վերջացնի իր գործերը, որպեսզի ես և եղբայրս կարողանանք զարդարել տոնածառը և բնակարանը։ Մեր ընտանիքում կա սովորույթ՝ տոնածառը միասին զարդարել։ Այնուհետև գրում ենք նամակ ձմեռ պապիկին և դնում տոնածառի վրա։ Գիշերը Ձմեռ պապիկը տանում է նամակը և Ամանորի գիշերը բերում նվերը։ Ամանորի գիշերը նախ անցկացնում ենք տատիկիս տանը, ով ապրում է մեր հարևանությամբ, շնորհավորում իրար, բարի մաղթանքներ ասում, հետո գալիս ենք մեր տուն և գտնում Ձմեռ պապիկի նվերները տոնածառի տակ։ Այս տարի մենք Ձմեռ պապիկից ուզել էինք փլեյսթեիշն (playstation) և շատ ուրախացանք, երբ այդ նվերը տեսանք տոնածառի տակ։ Սիրում եմ այս տոնը, քանի որ ամենուր տոնական տրամադրություն է տիրում։

Write a comment

Skip to toolbar