Սեմտեմբեր ամսվա մաթեմաթիկայի հաշվետություն

0

Posted by alexbarseghyan | Posted in Մաթեմատիկա | Posted on September 30, 2022

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։ այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։ https://alexbarseghyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/
  • Մասնակցե՞լ ես «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։ Ոչ
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։ Ոչ
  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։ https://alexbarseghyan.edublogs.org/wp-admin/post.php?post=334&action=edit
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի օգոստոս  ամսվա ֆլեշմոբին։ Այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։ 1 մակարդակ
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։ Մաթեմատիկայի ուսուցչի հետ։

Մայրցամաքներ, աշխարհամասեր

0

Posted by alexbarseghyan | Posted in բնագիտություն | Posted on September 30, 2022

Опубликовано 3 сентября, 2019

75394-004-D63D96A5
Pangea_animation_03

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Խմբային աշխատանք դպրոցում

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով է փորձեք մտածել

Առասպել Վահագնի մասին

0

Posted by alexbarseghyan | Posted in Հայրենագիտություն | Posted on September 29, 2022

ON OCTOBER 14, 2020 BY ARMINE GOGINYANIN ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ

index

Հին ժամանակներում մարդիկ պաշտում էին հեթանոս աստվածներին, որոնցից էր Վահագն Վիշապաքաղը: Նա քաջության, արևի, կրակի աստվածն էր: Վահագնը իր երկնային ճանապարհորդություններից հետո հաճախ իջնում էր երկիր: Այդ ժամանակ մարդիկ մոտենում էին նրան, նրա բոցե մորուքից կայծ էին ստանում և խարույկներ վառում: Վիշապներին հաղթող աստվածն իրեն շատ երջանիկ էր զգում, որ կարողանում է օգտակար լինել մարդկանց:
Բայց շուտով աստվածների արքան՝ Արամազդը, հանձնարարեց Վահագնին, որ մնա երկնքում և այլևս չիջնի մարդկանց մոտ: Վահագնը կանչեց մարդկանց ու ասաց.
— Շուտով ես կբարձրանամ երկինք: Վերցրե՛ք այս հրե ճառագայթը և սրանով վառ պահեք ձեր խարույկները:
Մի քանի օր հետո Վահագնը գնաց: Մարդիկ վառ էին պահում իրենց խարույկները և ուշադիր էին լինում, որ դրանք հանկարծ չհանգչեն: Շուտով նրանք սկսեցին տագնապել. իսկ եթե անձրևները գան ու հանգցնեն կրակը, իրենք ինչպե՞ս են տաքանալու: Եվ նրանք գտան հնարը. սկսեցին խարույկները տուն տեղափոխել, և ամեն մի տան մեջ ստեղծվեց կրակարան: Այսպես բոլոր տներում սկսեց գործել օջախը, և վառ կրակը տներում չէր հանգչում: Նա չէր վախենում ոչ անձրևից, ոչ էլ քամուց: Եվ կրակի աստվածը ուրախանում էր՝ նայելով նրանց երկնքից և ուղարկելով կայծակներ ի նշան օգնության:

Ինքնաստուգում

0

Posted by alexbarseghyan | Posted in Մաթեմատիկա | Posted on September 28, 2022

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   9,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 6։ 62094
  2. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։ 100
  3. 9455 > 94*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
    *=4
  4.  Թվերը դասավորեք նվազման կարգով․
    569,1586, 37, 39, 1568, 56983, 1, 3, 19, 100005,
    100005, 56983, 1586, 1568, 569, 39, 37, 19, 3, 1,
  5. 21 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։ 11
  6. 433-ին աջից կցագրել են 4 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը: 4334-433=3901
  7. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 1 թվանշանը։ 100
  8. Համեմատի՛ր.
    34505 < 34805
  9.  Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով՝
    8·1000+4·10+5·1= 8045
  10. 49352 թիվը ներկայացրու կարգային միավորների
    գումարի տեսքով։ 4×10000+9×1000+3×100+5×10+2×1

ես կատարել եմ գերազանց

0

Posted by alexbarseghyan | Posted in Անգլերեն | Posted on September 28, 2022

Textbook: Starlight 4 / Part 1/ 4_ays1_bDownload 

Audio book

Lesson 1

Page 5, ex. 6/ Textbook: Starlight 4 / Part 1/ 4_ays1_bDownload

Describing People’s Appearance and Personality/Նկարագրում ենք մարդկանց արտաքինը (ինչ տեսք ունեն) և անհատականությունը (ինչպիսին են, ինչ բնավորություն ունեն)

What does he look like?-Ինչպիսի՞ արտաքին տեսք ունի նա:

What is he like? Ինչպիսի՞ն է նա

Polite-քաղաքավարի

cheerful-ուրախ

shy-ամաչկոտ

hardworking-աշխատասեր

lazy-ծույլ

helpful-օգտակար, օգնող, պատրաստ օգնելու

homework

0

Posted by alexbarseghyan | Posted in Անգլերեն | Posted on September 27, 2022

You should drink some water.
You should visit the doctor.
You shouldn’t be late for school.
You should do more exercise.
You shouldn’t drive too fast.
You shouldn’t smoke.
You should clean your teeth.
You shouldn’t be rude to people.
You should visit your grandparents.
You shouldn’t shout in class

թվի կցագրում կարգային միավորներ գումարի տեսքով

0

Posted by alexbarseghyan | Posted in Մաթեմատիկա | Posted on September 27, 2022

  1. Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
    գումարի տեսքով․

Օրինակ՝

1205=1·1000+2·100+5·1 

  • 236= 2×100+3×10+6×1
  • 807=8×100+7×1
  • 4502= 4×1000+5×100+1×2
  • 1561= 1×1000+5×100+6×10+1×1
  • 46305=4×10000+ 6×1000+ 3×100+ 5×1
  • 75610= 7×10000+5×1000+ 6×100+ 10×1
  • 400693= 4×100000+6×100+9×10+ 3×1
  • 408964= 4×100000+8×1000+9×100+ 6×10+ 4×1

2․ Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով։

Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

  • 6· 1000+2·100+4·1= 6204
  • 8· 1000+6·100+9·10+7·1=
  • 4· 1000+3·10+6·1
  • 7· 10000+3·1000+2·10+5·1
  • 4· 10000+3·100+2·10+4·1
  • 3· 10000+3·1000+2·1
  • 6· 100000+3·100+2·10+5·1

3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։ 999489

4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։ 15112

5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։ 10336

6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան: 4508 4 կարգում

7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 5 , մնացած թվանշանները՝ 9։ 9945

8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։ 10

9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։ ա

ա)1

բ)10

գ)10000

դ)200

10․Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը։

11․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։ 0

12.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 6454 թիվը։

Վ. Սարոյան. Ծիրանի ծառը

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on September 26, 2022

Posted on 21 Սեպտեմբերի, 2020

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Առաջադրանքներ

  • Ուշադիր կարդա՛ և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու արտահայտությունները:

  • Քո կարծիքով Օգին ինչո՞ւ էր կարծում, որ ծիրան գողանալը մեղք չէ: Օգին այդպես է կարծում, որովհետև նա համարում էր դա ոչ թե գողություն, այլ բարիքից օգտվում ։
  • Տեքստից առանձնացրու մարդու անուն նշանակող բոլոր բառերը, ինչպե՞ս են դրանք գրվում: Էլ ո՞ր բառերն են գրվում այդպես: Օգիի, Փալոդին, Գոթիբիլ, Ալֆ, Ռայֆ, Շեկ, Նիքի։ Իմ գրած անունները մեծատառով են սկսվում, որովհետև անուններ են։ Մեծատառով են գրվում նաև երկրների և քաղաքների անունները՝ Հայաստան, Ամերիկա, Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Պորտուգալիա։
  • Քո կարծիքով ինչպիսի՞ առաջնորդ էր Օգին, խոսքերդ հիմնավորիր: Նա նպատակասլաց և մեծամիտ առաջնորդ էր։ Նա նպատակասլաց էր, որովհետև դարձել էր առաջնորդ, իսկ մեծամիտ էր, որովհետև նա արհամարեց Լայոնելին՝ իբրև հիմարի, իսկ Յուլիսիսին՝ իբրև փոքրի։
  • Ինչո՞ւ էր հեղինակը Լայոնելի համարում մարդկային մեծ էակ, եթե հարևանների կարծիքով նա հիմար էր: Հեղինակը Լայոնելին համարում էր մարդակին մեծ էակ, որովհետև նա բարի էր, հավատարիմ և վեհանձն։

Թվի բնութագրում մաս 2

0

Posted by alexbarseghyan | Posted in Մաթեմատիկա | Posted on September 26, 2022

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   4,  հազարավորը՝ 9   է, իսկ տասհազարավորը՝ 5։ 59041
  2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 4 է, տասնավորը՝ 1, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  5։ 553014
  3. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի 9-ով։ 2
  4. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 4-ով։ 4
  5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 8-ով։ 300
  6. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 6  թվանշանը փոխարինվի  3-ով։ 3000
  7. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 2։ 26081
  8. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 8 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  6։ 663028
  9. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 3  թվանշանը փոխարինվի 8-ով։ 5 ով
  10. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 3-ով։ 50 ով
  11. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 4  թվանշանը փոխարինվի 6-ով։ 200
  12. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի  2-ով։ 6000
  13. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

  • Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի 3-ով։
  • 700-300=400

  • Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 7 է, տասնավորը՝ 3, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝ 
  • 9: 993037

  • Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 9  թվանշանը փոխարինվի 6-ով։
  • 9-6=3

    Աշուն օր

    0

    Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի, Uncategorized | Posted on September 25, 2022

    Սևուկ ամպեր վար եկան
    Օրան, օրան,
    Սարի վրա շար եկան։
    Ծագեց առավոտ
    Պաղեց, սառավ օդ։

    Գոռաց երկինք, բուք արավ,
    Հևաց, հևաց.
    Ծերուկ երկիր սուգ արավ։
    Ճաքեց հեռուն ամպ,
    Երկիր դողաց-բա՛մբ։

    Բողբոջ արև շող կապեց,
    Դողաց, սողաց,
    Արյուն-ամպից քող կապեց։
    Վառեց լեռան լանջ,
    Լեռան ցավատանջ։

    Տեղաց անձրև մաղ տալով,
    Մարմանդ-մարմանդ,
    Հոգնած տերև շաղ տալով։

    Երկիր քուն դրավ,
    Եվ թռչուն թռավ։

    Հուզված առուն փախ տվավ
    Սողուն-սողուն,
    Ձորում մշուշ կախ տվավ։
    Քամին ելավ վեր,
    Արավ տարուբեր։

    Advertisementsabout:blankREPORT THIS AD

    Մոխիր ամպեր ժիր եկան
    Դալուկ-դալուկ,
    Սարի վրա ցիր եկան։
    Հալեց աշուն օր
    Կյանքիս սևավոր։

    Առաջադրանքներ

    1. Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը: Ծագեց առավոտ պաղեց սառավ օդ։
    2. Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է: գունավորեք այդ հատվածները:
    3. Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝ ցիր եկան – ցրվել, կախ տվավ – կախվեց, փախ տվավ- փախավ, քուն դրավ- քնեց, վար եկան-ներքև իջավ, շող կապեց-փայլեց:
    4. Բանաստեղծության տուներից մեկը paint ծրագրով նկարեք

    Դալուկ-դալուկ, ցիր եկան , Պաղեց, սուգ, Լեռան ցավատանջ , մշուշ,

    Skip to toolbar