Իմ նվեր ստացած գիրքը

0

Posted by alexbarseghyan | Posted in Մայրենի | Posted on February 17, 2023

Գիրք նվիրելու օրը ես իմ ընկերոջից ստացա մի շատ հետաքրքիր գիրք։ Այն է՝ Եզոպոսի առակները։ Ես հասցրեցի նույնիսկ կարդալ առակներից մեկը՝ Արծիվը, Ճայեկն ու Հովիվը։ Մի քանի խոսքով ներկայացնեմ առակը․

Արծիվը ժայռից նետվեց ցած և մի գառ փախցրեց։ Ճայեկը տեսավ և ինքն էլ ուզեց նույնն անել և ուժեղ հարձակվեց ոչխարի վրա։ Բայց ճանկերը խճճվեցին բրդի մեջ և չկարողացավ բարձրանալ և միայն թևերը թափահարեց։ Հովիվը գլխի ընկավ, մոտեցավ բռնեց նրան և թևերը խուզեց, տարավ իր երեխաներին։ Այս առակի ասելիքն այն է, որ ուժեղների հետ մրցակցությունը ոչ մի լավ բանի չի հասցնի և միայն ծիծաղ կարող է հարուցել։

Write a comment

Skip to toolbar